2019 թվականի հունիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 471 հազար 979 մարդ, ինչը 71 հազար 990-ով ավել է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ:
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջիկների թիվը կազմել է 2.127.142 մարդ, ինչը 193 հազար 368-ով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Դրա հետ մեկտեղ, առաջին 6 ամիսների ընթացքում օտարերկրյա այցելությունների թիվը կազմել է 3.862.444 մարդ:
Ամենից շատ օտարերկրյա այցելուներ են գրանցվել Ռուսաստանից (+30.8%), Թուրքիայից (+45.8%), Ադրբեջանից (+8.8%) և Հայաստանից (+9.7%):
Դրական միտում է պահպանվում նաև եվրոպական երկրներից: Մասնավորապես, Ավստրիայից (+71%), Գերմանիայից (+67.7%), Միացյալ Թագավորությունից (+34.9%), Լատվիայից (+30.2%), Նիդերլանդներից (+25.7%) և այլն:aliq.ge