Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում չկա ինֆեկցիոն բաժանմունք

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում չկա ինֆեկցիոն բաժանմունք

Ինֆեկցիոն բաժանմունքի բացակայության պատճառով ախալքալաքցիները վարակիչ հիվանդությունների դեպքում ստիպված են մեկնել այլ քաղաքներ։Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը փակվեց 2010 թվականի դեկտեմբերին։ Ինֆեկցիոն բաժանմունքներ չկան նաև ոչ Նինոծմիմինդայի և ոչ էլ Ասպինձայի մունիցիպալիտետների հիվանդանոցներում։ Վարակիչ հիվանդությունների բացահայտման դեպքում տեղացիները բուժման համար մեկնում են Հայաստան կամ Թբիլիսի, թեպետ դրա հնարավորությունը բոլորը չէ, որ ունեն։[ca_audio url=”https://dl.dropboxusercontent.com/u/106027788/OTHER/golos_toroyan08.05.2013.mp3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանի խոսքերով, եթե այսօր շրջանում վարակիչ հիվանդության համաճարակ չկա, ապա դա չի կարող երաշխավորել, որ այն երբեք չի լինի։ Այդ դեպքում առանց ինֆեկցիոն բաժանմունքի շատ դժվար կլինի պայքարել համաճարակի դեմ։
Շուշան Շիրինյան.Ախալքալաք



Opinion, pooling and voting