
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Թբիլիսիում հունիսի 21-ի լույս գիշերը տեղի ունեցած բախումների գործով 4 անձ է ձերբակալվել:
Նրանք մեղադրվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում անկարգություններ հրահրելու և ոստիկանների վրա հարձակվելու մեջ։
«Հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, ապացույցների և դատական որոշումներից հետո փուլ առ փուլ կտրվի համապատասխան իրավական արձագանքը»,- հայտարարել են ՆԳՆ-ից:
Գերատեսչության տեղեկատվությամբ, ձերբակալված անձինք մասնակցել են խմբակային բռնությունների՝ տարբեր իրեր կիրառելով հարձակվել ոստիկանների վրա:aliq.ge