
«Ֆարսաժ 9»-ի 10 րոպեանոց հատվածը կնկարահանվի Թբիլիսիում: Այս մասին հայտնում է Business Press News-ը՝ հիմնվելով հավաստի աղբյուրի վրա:
Լրատվականի փոխանցմամբ, նկարահանումները մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել օգոստոսին, որի համար Վրաստանը Հոլիվուդից շուրջ 200 մարդու կհյուրընկալի:
Ինչ վերաբերում է հայտնի ֆիլմի նկարահանման բյուջեին, Թբիլիսիում այդ նպատակով նախատեսվում է ծախսել 5 մլն դոլար:
Նկարահանումների հետ կապված Թբիլիսիի մի քանի կենտրոնական փողոց կփակվի, այդ թվում՝ Վաժա Փշավելայի պողոտան և Հին Թբիլիսիի մի մասը:
«Ֆարսաժ 9»-ը կինոէկրաններին կհայտնվի 2020 թվականի մայիսից:aliq.ge