Նինոծմինդայի թիմը կմասնակցի օգոստոսի 5-17-ը Արցախում կայանալիք Համահայկական խաղերին: Այս տարի այն հոբելյանական է, թվով 20-րդը: Համահայկական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում: Նինոծմինդայի թիմում ընդգրկված կլինեն 33 հոգի: Թիմում կլինեն մարզիկներ, պատվիրակության անդամներ, բժիշկներ և մարզիչներ: Մարզիկները հանդես են գալու մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, լող, վազք, բազկամարտ և շախմատ մարզաձևերում:
Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ են ստացել մասնակցության հրավեր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից:
Անահիտ Զալալյան