Ալյասկայում աննախադեպ շոգ է գրանցվել

Ալյասկայում աննախադեպ շոգ է գրանցվել

Ջ:

Ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել ԱՄՆ Ալյասկա նահանգում, հայտնում է BBC News-ը:

Ըստ ԱՄՆ Օդերեւութաբանական ծառայության հաղորդման՝ այս նահանգում օդի ջերմաստիճանը կազմել է +32 աստիճան:

Ալյասկայում նախորդ ռեկորդը կազմել էր 30 աստիճան: Նշվում է, որ տարվա այս եղանակին նորմա է համարվել սովորաբար +18 աստիճանը:

Ալյասկայում նախորդ եղանակային ռեկորդը գրանցվել էր գարնանը, մասնավորապես՝ արկտիկական գոտում, որն առանձնապես զգայուն է կլիմայական փոփոխությունների նկատմամբ:news.am