
Հուլիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:news.am