Վրաստանում ավտովթարից մահացած ՀՀ քաղաքացիներից մեկը կին է, երկուսը՝ երեխաներ

Վրաստանում ավտովթարից մահացած ՀՀ քաղաքացիներից մեկը կին է, երկուսը՝ երեխաներ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:

«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ Վրաստանում վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ կին:

ՀՀ առողջապահության նախարարն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան՝ ըստ անհրաժեշտության։
ՀՀ առողջապահության նախարարն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան՝ ըստ անհրաժեշտության։news.am