Ախալցիխեում բացվել է Transparency International Georgia կազմակերպության մասնաճյուղը

Ախալցիխեում բացվել է  Transparency International Georgia կազմակերպության մասնաճյուղը

Ախալցիխեում այսուհետև կգործի Transparency International Georgia կազմակերպության մասնաճյուղը, որը կղեկավարի ՛՛Հարավային դարպաս՛՛ թերթի նախկին խմբագիր Թամունա Ուչիձեն:


«Շատ ուրախ ենք գրասենյակ ունենալ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Մենք աշխատում ենք կոռուպցիայի, դատական համակարգի և ընտրությունների հետ կապված խնդիրներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների զարգացմամբ, նրանց հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմամբ», – նշեց Transparency International Georgia կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին:


Վերջինիս խոսքով, քաղաքացիները արդեն կարող են անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ գրասենյակում: Գիգաուրին նաև հավելեց, որ գրասենյակը կենտրոնացած կլինի պաշտպանել քաղաքացիների հողի և սեփականության, ոչ օրինական ճանապարհով աշխատանքից ազատված մարդկանց և ԶԼՄ-ների և լրագողների իրավունքները:


Նորաբաց գրասենյակը կգործի Ախալցիխեի Նեբիերիձե փողոցի 18 հասցեում, Ախալցիխեի քաղաքապետարանի հարևանությամբ:

Աղբյուր



Opinion, pooling and voting