
Այսօրվանից ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան։ Համապատասխան հրամանագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է հունիսի 21-ին։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ից բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:
Մոսկվան թբիլիսյան ակցիաները հակառուսական սադրանք է համարել։aliq.ge