Նինոծմինդա քաղաքում մեկնարկել է Շտապ օգնության ծառայության նոր մասնաշենքի կառուցումը

Նինոծմինդա քաղաքում մեկնարկել է Շտապ օգնության ծառայության նոր մասնաշենքի կառուցումը

Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան փողոցում մեկնարկել է Շտապ օգնության ծառայության նոր մասնաշենքի շինարարությունը: Շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 255,600 լարի գումար:

Հայտարարված մրցույթը շահել է Ախալցիխեից K – Kompania ընկերությունը 254,578 լարիի դիմաց:


Ներկայումս իրականացվում են մասնաշենքի հիմքի կառուցման աշխատանքները: Մասնաշենքը ունենալու է 700 քառակուսի մետր մակերես:

Մեզ հետ զրույցում շինաշխատողները նշեցին, որ շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ պետական բյուջեով նախատեսված է 20 միլիոն լարի գումար նոր ամբուլատորիաների և Շտապ օգնության ծառայությունների շենքերի կառուցման և վերականգնման համար: Առաջիկա2 տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում կվերանորոգվի և կկառուցվի ավելի քան 360 բուժհաստատություն:



Opinion, pooling and voting