Հուլիսի 8-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում գումարվեց հերթական նիստը:
Նիստի օրակարգում դրված էր 3 հարց:
Առաջին հարցը վերաբերում էր 2019թ. մունիցիպալ բյուջեի մասնակի փոփոխությանը, մասնավորապես բյուջեի ծախսային մասի ավելացմանը:
Երկրորդ հարցը վերաբերում էր սակրեբուլոյի 2019թ. փետրվարի 20-ի թիվ 5 որոշման փոփոխությանը, որը վերաբեում էր սոցիալապես անապահով բնակիչներին սոցիալական օգնության տրամադրմանը:
Երրորդ հարցը վերաբերում էր 2019թ. ապրիլի 30-ի սակրեբուլոյի թիվ 10 որոշման փոփոխությանը, որը վերաբերում էր վարչական իրավախախտումների մասին պրոտոկոլի հաստատմանը:
Բոլոր 3 հարցերին կողմ քվեարկեցին պատգամավորների մեծամասնությունը:
Մանրամասները նյութում.