Georgian Airways ավիաընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո հուլիսի 8-ից Թբիլիսի-Երևան չվերերթերի հաճախությունը կրկնակի ավելացրել է:
Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից:
«Հուլիսի 8-ից Georgian Airways-ն օդային գծում ավելացրել Է յոթ թռիչք և մինչև ամառային սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընկերությունն ուղևորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսից Երևան»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում Է կատարել ուղիղ չվերթներ Բաթումիից Երևան և հակառակ ուղղություններով: Ինքնաթիռը Բաթումիից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչև ամառային սեզոնի ավարտը:aliq.ge