Ավարտվեց ֆուտբոլի ամենամյա մրցաշարը

Ավարտվեց ֆուտբոլի ամենամյա մրցաշարը

Հուլիսի 6-8-ը Նինոծմինդա քաղաքում անցկացվեց ավանդական դարձած արդեն 23-րդ ֆուտբոլային մրցաշարը նվիրված Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին:

Մրցաշարին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի 8 թիմեր: Հուլիսի 8-ին կայացավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը Խոջաբեկի և Մեծ Խանչալիի թիմերի միջև: Խաղն ավարտվեց Խոջաբեկի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: 3-օրյա պայքարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մեծ Խանչալիի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Փոքր Գոնդուրայի թիմերը:

Մի շարք անվանակարգերում լավագույն մարզիկներ ճանաչվեցին հետևյալ ֆուտբոլիստները՝ Հովհաննես Մոսոյանը՝ լավագույն ֆուտբոլիստ, Արման Արզումանյանը՝ լավագույն դարպասապահ, Մայիս Գոքորյանը՝ լավագույն ռմբարկու, Բագրատ Պողոսյանը՝ լավագույն պաշտպան, Թաթուլ Խոդերյանը՝ լավագույն հարձակվող, իսկ Վանիկ Բդոյանը ճանաչվեց լավագույն մարզիչ: Նրանք ստացան արժեքավոր նվերներ և մրցանակներ:

Մրցաշարը կազմակերպել էին Արմեն և Թաթուլ Ղարսլյանները:
Պարգևատրման արարողությանը ներկա էին մրցաշարի կազմակերպիչները, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների ղեկավարությունը և մարզասերները:













Opinion, pooling and voting