9 կմ ասֆալտ 900 ուրախ դեմք

9 կմ ասֆալտ 900 ուրախ դեմք

Վերջապես ավարտվեց Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման գործընթացը:

Վերջ դրվեց խորը փոսերի, ցեխերի եւ փոշու մեջ «զխկ ու դխկ» ապրելակերպին, եւ ամեն ամիս մեքենայի համար թանկ պահեստամասերի անիմաստ ծախսերին:

Իսկ երեխաների համար դարձավ ավելի հետաքրքիր եւ ուրախ, վերջապես երեխաներն էլ ազատվեցին ծուռ անիվներ ունեցող հեծանիվներով երթեւեկելուց:

Հեշտիայի կենտրոնական փողոցը երեկոյան ժամերին լեցուն է երեխաներով:

Գյուղի բոլոր թաղամասերից ինչպես նաեւ հարեւան գյուղերից, երեխաների հետ մեկտեղ նաեւ երիտասարդները դուրս են գալիս փողոց հեծանիվ վարելու:

Երեխաներից Նինան նշեց, որ ներկա պահին ունեն այնպիսի ճանապարհներ որոնցով շատ հեշտ է երթեւեկել:

Նրա խոսքով. գյուղի երեխաների 70 տոկոսը արդեն երթեւեկում է հեծանիվներով, ինչը շատ օգտակար է եւ առողջարար, իսկ ժամանակը անցնում  ավելի հետաքրքիր ու ուրախ:

Երեխաները կարծիք հայտնեցին, որ ավելի լավ կլիներ բացի կենտրոնական ճանապարհից գյուղի որոշ փողոցներ նույնպես ասֆալտապատվեին:

Մանրամասները մեր նյութում.