
Բաքու-Թբիլիսի երթուղով ընթացող գնացքը վթարի է ենթարկվել: Oxu.az-ը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել Հաջիղաբուլի եւ Քյուրդամիրի միջեւ եկաթուղու հատվածում:
Ըստ տեղեկությունների՝ գնացքի վրա են ընկել էլեկտրահաղորդման լարերը, ինչի հետեւանքով հրդեհ է սկսվել: Որպեսզի ուղեւորները չտուժեն, նրանց թույլ չեն տալիս վագոններից դուրս գալ: Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան:news.am