Նինոծմինդա քաղաքում կկառուցվի Արդարադատության նոր շենք

Նինոծմինդա քաղաքում կկառուցվի Արդարադատության նոր շենք

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում այժմյան կիսակառույց շենքի տեղում կկառուցվի Արդարադատության նոր շենք:

Շենքի կառուցման համար տեղական բյուջեից հատկացվել է 33,898 լարի, իսկ հայտարարված մրցույթը շահել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանի շինկազմակերպությունը 16,999 լարիի դիմաց:

Մրցութային ծրագրով նախատեսվում է 30 օրվա ընթացքում քանդել այդ շենքը և տարածքը մաքրել շինարարական աղբից: Իսկ տարածքը մաքրելուց հետո այն կհանձնվի Վրաստանի Արդարադատության նախարարությանը:

Հիշեցենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն որոշում էր կայացրել 1633 քառաուսի մետր մակերեսով ոչգյուղատնտեական նշանակության հողատարածքը հանձնել Վրատանի Արդարադատության նախարարությանը: