Այսօրվանից Վրաստանի ազգային քննություններին միացան գործող ուսուցիչներն ու ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները: Առաջին քննությունը մասնագիտական ունակություններից է։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով՝ ուսուցիչների քննությունների արդյունքները, հավանաբար, օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին հայտնի կդառնան:
Նրա խոսքով՝ 10 հազարից ավել դիմորդ է գրանցվել, որոնք ուսուցիչներ չեն և ուզում են սկսել ուսուցչական կարիերա, իսկ ընդհանուր առմամբ գրանցվածների քանակը 31 500 է: Գորգոձեն հավելել է նաև, որ այս տարվա թեստերում նշանակալի փոփոխություններ չկան, հեշտացված չէ և մոտավորապես նույնն է, ինչ անցած տարի էր:
Ուսուցիչների առարկայական քննությունները կավարտվեն հուլիսի 21-ին:aliq.ge