Թորիայում ճանապարհները անմխիթար են

Թորիայում ճանապարհները անմխիթար են

Թորիա գյուղը նույնպես կանգնած է ճանապարհների վերանորոգման բարդ խնդրի առջեւ:

Ինչպես դեպի Թորիա տանող կենտրոնական ճանապարհը ունի վերանորոգման կարիք, այնպես էլ գյուղամիջի եւ դեպի դաշտավայրեր տանող ճանապարհները:

Գյուղի բնակիչները բողոք հայտնեցին ճանապարհների անանցանելի վիճակի մասին:

Բնակիչների պահանջը կայանում էր նրանում որ գոնե գյուղամիջի կենտրոնական փողոցը ավազապատվեր, եւ տարվեին հարթեցման աշխատանքներ:

Արդյոք այս տարի դեպի Թորիա տանող ճանապարհի համար նախատեսվու՞մ է հարթեցման աշխատանքներ կամ որոշակի գումար, այս հարցով  դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման ծառայության պետ Ռուբեն Ղազարյանին նա պատասխանեց,  որ 2019 թվականի դրությամբ դեպի Թորիա տանող ճանապարհի վերանորոգման համար չկա նախատեսված հավելյալ ոչ մի գումար կամ ծրագիր:

Մանրամասները մեր նյութում.