Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները այսօր Սև ծովի ափին փրկել են 17 մարդու կյանք: Նրանցից հինգը անչափահաս է և 12-ը՝ արտասահմանցի:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, Ուռեկի ավանում գրանցվում է 2-3 բալ փոթորիկ: Բարձրացված են դրոշները և փրկարարներն զգուշացնում են հանգստացողներին, որպեսզի չմտնեն ծովը:
Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հանգստացողներին կոչ է անում ենթարկվել փրկարարների հրահանգներին և պաշտպանել անվտանգության նորմերը, երեխաներին չթողնել առանց ուշադրության, չմտնել ջուրը ոգելից խմիչքի ազդեցության ներքո: 1tv.ge