Տաշկենտ-Թբիլիսի ուղղությամբ հուլիսի 16-ից իրականացվելու են ուղիղ ավիաչվերթներ

Տաշկենտ-Թբիլիսի ուղղությամբ հուլիսի 16-ից իրականացվելու են ուղիղ ավիաչվերթներ

Վրաստանի ուղղությամբ կանոնավոր չվերթներ է սկսում կատարել Ուզբեկստանի Հանրապետության «Uzbekistan Airways» ավիաընկերությունը:

Տաշկենտ-Թբիլիսի-Տաշկենտ օդային գոտիով մինչև 2019 թվականի հուլիսի 16-ի ամռան նավիգացիոն սեզոնի ավարտը, շաբաթը երկու անգամ, ամեն երեքշաբթի և ուրբաթ իրականացնելու է չվերթներ: Կանոնավոր չվերթները իրականացվելու են Airbus A 320, Boeing B 757, B 767,  B 787 տիպի օդանավերով:

«Uzbekistan Airways» ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Ավիաընկերությունն այս պահի դրությամբ իրականացնում է չվերթներ ավելի քան 40 ուղղություններով: 1tv.ge