Մերաբիշվիլին կարող է դառնալ Միացյալ ազգային շարժման թեկնածուն Վրաստանի նախագահական ընտրություններում

Մերաբիշվիլին կարող է դառնալ Միացյալ ազգային շարժման թեկնածուն Վրաստանի նախագահական ընտրություններում

Վրաստանի նախկին վարչապետ և նախկին ՆԳ նախարար Իվանե (Վանո) Մերաբիշվիլին հայտնվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուների ցուցակում. նախնական ընտրության արդյունքում հայտնի կդառնա, թե նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներից ով կմասնակցի սպասվող նախագահական ընտրություններին, հայտնել է ազգային շարժման առաջնորդներից Գեորգի Վաշաձեն հինգշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Грузия Online-ը:

Նրա խոսքով, Մերաբիշվիլիից բացի նախնական ընտրական ցուցակում կարող են ներառել նաև Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիդ Բակրաձեին և Եվրոպական ինտեգրացիայի նախկին նախարար Գեորգի Բարամիձեին:
Վաշաձեն հայտարարել է, որ կուսակցության ներսում խորհրդակցություններ են ընթանում՝ որոշելու համար իրենց կողմից առաջադրվող թեկնածուին: Նա նաև ընդգծել է, որ իրենք լուրջ նախընտրական քարոզարշավ են իրականացնելու, որպեսզի հաղթի հենց իրենց թեկնածուն:

«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն, իրենց հերթին, մտադիր են հայտարարել իրենց թեկնածուին, ենթադրաբար, հաջորդ երկուշաբթի:

Այս պահին քննարկվում են Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի, փոխվարչապետի, էներգետիկայի նախարար Կախի Կալաձեի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև կուսակցության գործադիր քարտուղար Արմազ Ախվլեդիանիի թեկնածությունները:

Վրաստանում նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա աշնանը:
tert.am



Opinion, pooling and voting