
Աշխարհում ամենահայտնի ճամփորդական ամսագրերից մեկը, «Conde Nast Traveler»-ը ընթերցողին խորհուրդ է տալիս ճամփորդել Վրաստանում:
Ընթացող քարոզարշավի շրջանակներում «Conde Nast Traveler»-ի լրագրողը Վրաստանում ճամփորդել է Զբոսաշրջության ազգային վարչության հրավերով և ծանոթացել Վրաստանի տուրիստական ուղղություններին:
Հոդվածում նկարագրված են Վրաստանի լեռնային շրջանները, Սև ծովի հանգստավայրերը և Հին Թբիլիսիի թաղամասերը: Հոդվածի հեղինակը Թբիլիսիի գիշերային կյանքը համեմատում է Բեռլինի հետ:1tv.ge