Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր Նինոծմինդա քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում գիշերային լուսավորության անցկացման համար:
Այս աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 107 հազար լարի, իսկ Զեբուլ Աբուլաձեի ընկերությունը այն շահել է 83 հազար լարիի դիմաց:
Մրցույթով նախատեսված է այդ գումարը տեղաբաշխել հետևյալ կերպ՝ Նինոծմինդա քաղաքում գիշերային լուսավորության համար կծախսվի 17 հազար լարի, Գորելովկա գյուղում՝ 20 հազար լարի, Գանձա գյուղում՝ 10 հազար լարի, Մեծ Խանչալի գյուղում՝ 8 հազար լարի, Վլադիմիրովկա գյուղում՝ 5 հազար լարի, Կաթնատու գյուղում՝ 2 հազար լարի, Փոքր Գոնդուրա գյուղում՝ 10 հազար լարի, Մեծ Խորենիա գյուղում՝ 5 հազար լարի, Տամբովկա գյուղում՝ 10 հազար լարի, Փոկա գյուղում՝ 5 հազար լարի, իսկ Ժդանովական գյուղում՝ 15 հազար լարի:
Աշխատանքների իրականացման համար նախատեսված է 90 օր: Մրցույթի պայմանագիրը ստորագրվելու է հուլիսի 15-ին: