Չնայած 2008 թվականի պատերազմին, Վրաստանը շարունակում է ռուս զբոսաշրջիկների ընդունումը սովորական հյուրընկալությամբ,-այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանին նվիրված կոնֆերանսի ժամանակ:
«Մեր գործունեությունը, որը իրականացվում է մեր կառավարության կողմից, նույնիսկ միջազգային ասպարեզում, հանրահավաքները ցույց տվեցին, որ դա բավարար չէ: Վրաստանը խաղաղ ազգ է և այն երկիրն է, որը երբեք չի հարձակվել որևէ երկրի վրա: Մեր երկիրը շարունակում է հյուրընկալել ռուս զբոսաշրջիկներին և դա տեղի է ունենում չնայած 2008 թվականի պատերազմին: Մենք ցանկանում ենք, որ բռնազավթման հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ալիքների և ճանապարհների օգտագործմամբ: Չնայած ամեն բանի, մենք ժողովրդավարական, խաղաղ, կայուն և եվրոպական երկիր ենք»,-նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ապաէսկալացիա, Ժնևյան բանակցությունների թարմացում և ավելի ակտիվ աշխատանք: 1tv.ge