Սկսվել է խոտհունձը

Սկսվել է խոտհունձը

Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:

Նախկինում խոտը հնձում էին ձեռքի գերանդիով, ի ուրախություն գյուղացիների այսօր նրանց աշխատանքը որոշ չափով թեթեւացել է, մեծ տարածքները հնձում են տրակտորներով իսկ փոքր տարածություները բենզինային խոտհնձիչով կամ տրիմեր բենզինայինով:

Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից: Այսօր Հեշտիայում երիտասարդները  սկսել են խոտհունձը:

Երիտասարդներից մեկը նշեց որ բենզինային խոտհնձիչով օրական հնձում է 1 հա -ից մինչեւ 1՛5 հա տարածք, իսկ սովորական գերանդիով մոտավորապես 50 ար:

Չնայած աշխատանքի ծանրությանը խոտհնձի դժվարին գործում ծնողներին օգնում են նաեւ 14 տարեկանից սկսած պատանիները:

Բնակիչների խոսքով. այս տարի անձրեւի բացակայության պատճառով այս տարի խոտը քիչ է, համեմատած անցած տարվա հետ: Իսկ անասուների կաթնատվությունը սակավել է, ամռան սեզոնին մեկ կթու կովը տալիս էր 10-15 լիտր կաթ, իսկ այժմ 7-8 լիտր:

Մանրամասները մեր նյութում.