Ախալքալաքի շրջանային դատարանը հունիսի 6-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երկու քաղաքացիներին 1000-ական լարի տուգանք է սահմանել: Նրանք մեղադրվում են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու և փոքր խուլիգանության մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Ախալքալաքի կենտրոնում բնակիչների և պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ էր տեղի ունեցել:
ՆԳՆ-ի հայտարարության համաձայն, Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության աշխատակիցներն Ախալքալաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են մի վարորդի: Նրան տուգանելիս մի խումբ այլ վարորդներ փորձել են միջամտել՝ դիմադրություն ցույց տալով ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաև վիրավորել վերջիններիս։aliq.ge