Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա: Հուլիսի 12-13-ը Վրաստանում կլինի անձրևոտ:
«Սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում ուժգին, հնարավոր է կարկուտի և քամու ուժգնացում: Ուժգին անձրև է սպասվում նաև ափային հանգստավայրերում: Ջերմաստիճանը կնվազի մինչև +23, +25 աստիճան: Ծովում կլինի 2-3 բալ փոթորիկ: Սպասվող ուժգին տեղուները հնարավոր է դառնան Վրաստանի փոքր գետերի վարարման, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքի պատճառ»,- հայտարարում են գործակալությունում:1tv.ge