
Ամերիկայի միացյալ նահանգներն անհանգստությամբ էր հետևում Վրաստանում ընթացող զարգացումների շուրջ Ռուսաստանի կառավարության և Դումայի անդամների արձագանքին:
Մենք ողջունում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով ռուս և վրացի առաջնորդների արած հայտարարությունները և որոշումները, կոչ ենք անում Ռուսաստանին վերականգնել ավիաչվերթները դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ,- այս մասին «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Սինդի Սեինսը:
Պետդեպարտամենտի հայտարարությամբ, Վրաստան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկները իրենց անվտանգ են զգում: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը կոչ է անում նաև Ռուսաստանին խուսափել բացասական միջոցներ կիրառելուց, այդ թվում պատժամիջոցներից:
«Շարունակում ենք աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան»,- ասվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունում:aliq.ge