
Ախալքալաքի շրջանային իշխանությունների որոշմամբ 2019 թվականի հուլիսի 20-ին, ժամը 13:00-ին աշուղ Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում տեղի կունենա ամենամյա Ջիվանական տոնը։
Հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին Նինոծմինդայի շրջանային իշխանությունների որոշմամբ Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում տեղի կունենա ամենամյա Տերյանական պոեզիայի տոնը։
Ջիվանական և Տերյանական տոների Հայաստանյան պաշտոնական պատվիրակությունների կազմակերպիչն ու պատասխանատուն «Ջավախք» հայրենակցական միությունն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։aliq.ge