Փորձագետ. Սահակաշվիլին որեւէ շանս չունի վերադարձնելու իշխանությունը

Փորձագետ. Սահակաշվիլին որեւէ շանս չունի վերադարձնելու իշխանությունը

Տարածաշրջան նշանակության որեւէ նախագիծ, ինչպես կարծում է Վրաստանի ներկայիս իշխանությունը, չի ենթադրում Հայաստանի մեկուսացում: Այդ մասին մայիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով, գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունները` Ադրբեջանի հասցեին, միտված են ամրապնդելու սեփական դիրքերը երկրի ներքաղաքական կյանքւմ. «Սահակաշվիլին փորձում է ստանալ պաշտոնական Բաքվի համակրանքը»:

Իր հերթին փորձագետ Ալիկ Էրոյանցը նկատել է, թե Սահակաշվիլին փորձում է բավարարել բաքվին եւ Անկարային, որ ապագայում նոր քաղաքական քայլեր անելու շանս ստանա: «Չնայած դրան Սահակաշվիլին որեւէ շանս չունի վերադարձնելու իշխանությունը առաջիկայում կայանալիք ընտրությունների շրջանակներում, սակայն նա չի պատրաստվում լքել քաղաքականությունը»,- նշել է Էրոյանցը` հավելելով, որ Վրաստանի գործող նախագահի գերակա նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումն է: Ըստ փորձագետի, Սահակաշվիլին փորձում է հակակշիռ ստեղծել Վրաստանում կառավարող «Վրացական երազանք» դաշինքին:
news.am



Opinion, pooling and voting