Այսօր «NOR» ռադիոյի տաղավար հյուրընկալվեց Կիրակոսյան Գարիկը Դիլիֆ գյուղից, ով 2017թ -ին Ախալցիխեում հանձնելով ուսուցչական քննություններ ֆիզիկա առարկայից ստացել է 10 կրեդիտ միավոր:
Որն էլ նրան հնարավորություն է տվել 1 տարի ժամկետով մասնակցել ավագ ուսուցչի դասընթացներին Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում:
Գարիկ Կիրակոսյանը ծնունդով Դիլիֆ գյուղից է, 29 տարեկան, նա սովորել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բաժին` բակալավր, ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի մագիստրատուրան:
Գարիկ Կիրակոսյանը արդեն 4 -րդ տարին է ինչ աշխատում է Դիլիֆի հանրային դպրոցում որպես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչ:
Հուլիսի 11 -ին Գարիկ Կիրակոսյանին Վրաստանի նախարարության կողմից շնորհվեց ֆիզիկայի ավագ ուսուցչի կոչում:
Կիրակոսյանի խոսքով ինքը ամբողջ Ջավախքում միակ ֆիզիկայի ուսուցիչն է, ով ունի ավագ ուսուցչի կոչում:
Լուսանկարը մեզ ուղարկեց Գարիկ կիրակոսյանը