Այսօր Հեշտիայում տոն էր: Շատ երկար սպասված տոն, որը տարիների ընթացքում վերջապես իրականություն դարձավ եւ հնարավորություն տվեց Հեշտիայի գյուղական համայնքի հասարակությանը նույնպես երթեւեկել ասֆալտապատ ճանապարհով:
Նորակառույց ճանապարհի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Հեշտիա գյուղի մուտքի մոտ:
Միջոցառմանը ներկա էր խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետների ղեկավար անձանց հետ:
Միջոցառումը կազմակերպել էին գյուղապետարանի աշխատակիցները եւ Հեշտիայի թեմի սակրեբուլոյի պատգամավորները:
Իրենց մեծ ներդրումն ու աջակցութունը ունեցան Հեշտիայի մանկական, երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը իր սաների հետ միասին, եւ երիտասարդ կամավորները:
Նորակառույց ճանապարհի վրա Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի սաները ելույթ ունեցան գեղեցիկ համարներով` պար, երգ:
Մանրամասները ռեպորտաժում.