Նոր ճանապարհով դեպի Հեշտիա

Նոր ճանապարհով դեպի Հեշտիա

Այսօր Հեշտիայում տոն էր: Շատ երկար սպասված տոն, որը տարիների ընթացքում վերջապես իրականություն դարձավ եւ հնարավորություն տվեց Հեշտիայի գյուղական համայնքի հասարակությանը նույնպես երթեւեկել ասֆալտապատ ճանապարհով:

Նորակառույց ճանապարհի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Հեշտիա գյուղի մուտքի մոտ:

Միջոցառմանը ներկա էր խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետների ղեկավար անձանց հետ:

Միջոցառումը կազմակերպել էին գյուղապետարանի աշխատակիցները եւ Հեշտիայի թեմի սակրեբուլոյի պատգամավորները:

Իրենց մեծ ներդրումն ու աջակցութունը ունեցան Հեշտիայի մանկական, երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը իր սաների հետ միասին, եւ  երիտասարդ կամավորները:

Նորակառույց ճանապարհի վրա Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի սաները ելույթ ունեցան գեղեցիկ համարներով` պար, երգ:

Մանրամասները ռեպորտաժում.