Լեհաստանում դանակահարել են Վրաստանի քաղաքացու։
Ինչպես գրում է լեհական մամուլը, միջադեպը տեղի է ունեցել Վոնգրովեց քաղաքում, հուլիսի 13֊ին։ Ոստիկանությունը փողոցում հայտնաբերել է վիրավոր տղամարդու, վերջինս օգնություն էր խնդրում։ Ինչպես պարզվել է տղամարդը Վրաստանի քաղաքացի է։
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են մեկ այլ Վրաստանի քաղաքացու, ով հավանաբար կապ ունի միջադեպի հետ։
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։1tv.ge