Հուլիսի 14-ին, Ախալքալաքի նախկին 14 զինվորական ավանի մոտակայքում, լքված շենքում կախված են գտել Գումբուրդո (Կումուրդո) գյուղի 27-ամյա բնակչին:
Ըստ Կումուրդո գյուղի լիազոր Արթուր Կուրղինյանի, երիտասարդը երկու օր առաջ անհետացել էր, և նրան էին փնտրում ամենուրեք:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: ՆԳՆ-ն քննությունը իրականացնում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` «Ինքնասպանության հասցնել»:
Ոչ ոք չի խոսում կամ ենթադրություն անում ինքնասպանության հնարավոր պատճառների մասին, սակայն նրան ճանաչող երիտասարդներն ասել են, որ վերջերս նա խաղատանը խոշոր գումար է պարտվել:jnews.ge