Խոշոր ավտովթար Քոբուլեթիի մոտակայքում

Խոշոր ավտովթար Քոբուլեթիի մոտակայքում

Վրացական սեւծովյան հանգստավայր Քոբուլեթիի մոտակայքում երեք մինիվենների բախման հետեւանքով տուժել են Վրաստանի քաղաքացի երկու վարորդները, ինչպես նաեւ տասնյակ օտարերկրացիներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:

ՃՏՊ-ը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա: Բախման հետեւանքով 40-ամյա տղամարդը ստացել էր մահացու վնասվածքներ: Նրա տիկինը հոսպիտալացվել էր, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել կնոջ կյանքը:

Միքելաձեի խոսքով՝ ընդհանուր առմամբ Քոբուլեթիի բուժհաստատություններ են տեղափոխվել եւս 11 տուժածներ: Նրանցից երկուսը զոհված ամուսինների 3 եւ 5 տարեկան երեխաներն են:

«Ավտովթարի հետեւանքով տուժել է 13 մարդ: Նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ նրա տիկինը՝ հիվանդանոցում: Նրանց երեխաները ծանր վիճակում են: Երկու զբոսաշրջիկներին անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն: Մյուսիների վիճակը համեմատաբար կայուն է: Տուժածներից միայն երկուսն են ազգությամբ վրացի, որոնք, ենթադրաբար, վարորդներն էին»,- Հանրային հեռուստատեսությունը մեջբերում է Միքելաձեի խոսքերը:

Վթարի պատճառները հայտնի չեն: Վրաստանի ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն դեպքի առնչությամբ:news.am