Գանձա գյուղում շարունակվում են մարզադահլիճի կառուցման աշխատանքները մունիցիպալ բյուջեի ֆինանսավորմամբ: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել շենքի տանիքապատման աշխատանքները, որի համար հատկացվել է 42 372 լարի գումար:
Հայտարարված մրցույթ-տենդերը շահել է ՛՛ԴԵԳՈ՛՛ ՍՊԸ-ն 34,900 լարիի դիմաց:
Հիշեցնենք, որ մարզադահլիճի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2016թ.-ից: Այս երեք տարվա ընթացքում ծախսվել է 180 հազար լարի:
Այս տարվա տեղական բյուջեով նախապես ծրագրված էր 2019թ.-ին շենքի կառուցապատման աշխատանքների համար ծախսել 100 հազար լարի, իսկ այնուհետև բյուջեում փոփոխություններ կատարելիս գումարը նվազեցվել էր՝ դարձնելով այն 42 000 լարի: