Նինոծմինդայի Կրթամշակութային երիտասարդական կենտրոնում մեկնարկեց ամառային ճամբարը

Նինոծմինդայի Կրթամշակութային երիտասարդական կենտրոնում մեկնարկեց ամառային ճամբարը

Նինոծմինդայի մունիցիպալիտետից 8-14 տարեկան 120 երեխաներ հնարավորություն ունեն իրենց ամառային արձակուրդից 10 օր անցկացնել Նինոծմինդա քաղաքի Կրթամշակութային երիտասարդական կենտրոնի ճամբարում:

Ճամբարի մեկնարկը տրվեց այսօր՝ հուլիսի 15-ին Հայաստանի և Վրաստանի ազգային օրհներգերով: Ճամբարի նպատակն է բարձրացնել երեխաների կրթական և մշակութային զարգացման մակարդակը: Ճամբարի ֆինանսական ծախսերը հոգում է Հայ Օգնության Միությունը:
Երեխաների հետ զբաղվում են ԱՄՆ-ից ժամանած 7 կամավոր-առաջնորդներ:
Նմանատիպ ճամբարներ են բացվել նաև Ախալքալաքում և Ախալցիխեում:


ԱՄՆ-ից ժամանած Սանամ Մալքաջյանը, ով նաև ճամբարի ղեկավարն է, նշեց, որ իրենք այստեղ են, որպեսզի տարբեր ծրագրերի միջոցով լցնեն երեխաների առօրյան և ուրախացնեն նրանց:






Opinion, pooling and voting