Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում կրկին ջարդել են գիշերային լուսավորության լամպը:
Սա առաջին դեպքը չէ, երբ լուսավորության լամպը ջարդում են անհայտ անձինք:
Բնակիչները սա որակում են ոչ այլ ինչ, քան խուլիգանություն, երբ մարդիկ չեն հարգում իրենց քաղաքը և անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում հանրային ունեցվածքի նկատմամբ: Նրանք առաջարկում են այգում տեղադրել տեսախցիկներ և պատժել խուլիգաններին: