
Հուլիսի 15-ին ավարտվում է Նինոծմինդա-Օրոջալար ավտոճանապարհի երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքները: Տեղադրվում են նաև անձրևաջրերի հեռացման խողովակները:
Ասֆալտի երկարությունը կազմում է 3,640 մետր: Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 500 000 և 631 579 լարի: Շինաշխատանքներն իրականացվում են Ջավախավտոգզա ընկերության կողմից: