2019 թվականի հունիսին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կամզել է 143.6 միլիոն դոլլար (398.8 միլիոն լարի), որը 6.3 տոկոսով ավել է 2018 թվականի հունիսի ցուցանիշից:
Ազգային բանկի տվյալներով, ամենաշատ գումար – 34.78 միլիոն դոլլար Վրաստան է փոխանցվել Ռուսաստանից, սակայն նախորդ տարվա հունիսի համեմատ գումարի ծավալը նվազել է 11 տոկոսով:
19.3 միլիոն դոլլար Վրաստան է փոխանցվել Իտալիայից (+23.99 տոկոս), 17 միլիոն դոլլար՝ Հունաստանից (+23.06 տոկոս), 15.29 միլիոն դոլլար – ԱՄՆ-ից (+7.53 տոկոս), 13.39 միլիոն դոլլար՝ Իսրայելից (+0.67 տոկոս):
Եվրամիության երկրներից դրամական փոխանցումների ծավալը հունիսի ավելացել է 25 տոկոսով:1tv.ge