
Ասպինձայի ավանում սպանել են նախկին ֆուտբոլիստին: 53-ամյա Բ.Մ.-ին սեփական տանը ընկերը սառը զենքով մի քանի հարված է հասցրել: Տղամարդը տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին, ժամը 21:00-ի սահմաններում: Տեղացիներն ասում են, որ հանցագործը անձամբ հանձնվել է ոստիկանությունը:
«Միշտ միասին էին, շինարարությունում էլ միասին էին աշխատում: Հաճախ էին խմում: Լսեցինք, որ սպանությունից հետո գնացել և հանձնվել է ոստիկանությանը»,- ասում են Ասպինձայում:
ՆԳ-ի մամլո ծառայությունում ասում են, որ մեղադրյալը ձերբակալված է, իսկ մանրամասները փոքր ուշ կբացահայտվի:tv9.ge