Ախալցիխեի Ասպինձա փողոցում Ռուբիկ Սաֆարյանի «Օպել Վեքտրա» մակնիշի ավտոմեքենան այրվել է: Կրակը առաջացել է հուլիսի 15-ին, ժամը 18:00-ի սահմաններում: Սեփականատերը պատմում է, որ շուկայից էր գալիս, երբ մեքենայում կրակ առաջացավ: Ավտոմեքենայում դեպքի ժամանակ գտնվում էին վարորդը և նրա կինը, ովքեր բարեբախտաբար հասցրել են դուրս գալ մեքենայից:
«Մեքենան ոչ մի խնդիր չուներ: Հավանաբար Էլեկտրականության պատճառով էր»,- ասում են ականատեսները:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետազոտությունը իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում: