
Հեշտիայի կենտրոնական փողոցի աղբամանները արդեն մի քանի օր է ինչ լցվել են աղբով:
Բնակիչները` ովքեր ապրում են կենտրոնական փողոցի հարեւանությամբ նշեցին, որ գյուղի այն փողոցները որտեղ չկա տեղադրված աղբարկղ բնակիչները այնտեղից աղբը բերում եւ լցնում են կենտրոնական փողոցի աղբամանների մեջ:
Այդ իսկ պատճառով աղբամանները արագորեն լցվում են:
Բնակիչների խոսքով լավ կլիներ մի քանի աղբարկղեր ավելանար այն փողոցներում որտեղ չկա տեղադրված, որպեսզի բոլորը կարողանային օգտվել:
Վերոնշյալ խնդրի համար դիմեցինք կոմունալ ծառայության պետ Մելս Մնացականյանին:
Մանրամասները մեր նյութում.