Իվանիշվիլին առայժմ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի

Իվանիշվիլին առայժմ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քաղաքական դաշտում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է հանրությանը:

«Քաղաքականությունն ինձ սրտամոտ չէ, քանի որ պետք է շատ խոստումներ կատարել, ինչը առայժմ ինձ հաջողվում է: Ինչ վերաբերում է հեռանալու մասին իմ հայտարարությանը, ապա ես քաղաքական դաշտում կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է, եւ եթե հեռանամ, ապա ավելի բարդ պաշտոն կզբաղեցնեմ, ինչն այդ պահին անհրաժեշտ կլինի հայրենիքին», – մայիսի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Իվանիշվիլին, գրում է «Նովոստի-Գռուզիան»: Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի ընտրություններում Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո վարչապետը հայտարարել էր, որ մեկուկես տարուց մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

Իվանիշվիլին անդրադարձել է նաեւ ներքին գործերի փոխնախարար Գելա Խվեդելիձեի հետ կապված սկանդալին, որը մեղադրվում էր լրագրող Գեորգի Պարեսաշվիլիին արատավորող ինտիմ տեսագրությունը տարածելու համար: Վարչապետը նշել է, որ Խվեդելիձեն օրենքի առաջ պատասխան կտա՝ հավելելով, որ ձերբակալվածը «նշանավոր դեմք» էր իր թիմում, եւ դա ցույց է տալիս, որ Վրաստանի իշխանությունների համար օրենքի առաջ արտոնյալներ չկան: Իվանիշվիլին նաեւ նշել է, որ Խվեդելիձեն «թուլություն է ցուցաբերել» եւ ենթարկվել լրագրողի շանտաժին, գրում է «Գռուզիա- Online»-ը:
news.am



Opinion, pooling and voting