Եվրահանձնաժողովի նախագահ են ընտրել Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենին

Եվրահանձնաժողովի նախագահ են ընտրել Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենին

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել են Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենին: Գերմանացի քաղաքական գործչին 747 բազկաթոռից բաղկացած Եվրախորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ էր ձեռքբերել 374 ձայն: Ձայները հաշվելուց հետո պարզվել է, որ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը ձեռք է բերել 383 ձայն: Նրա դեմ է քվեարկել 327 պատգամավոր: Համապատասխանաբար, նա Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերին կփոխարինի նոյեմբերի մեկից:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը միության պատմության մեջ Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարն է: Հատկանշական է, որ 2013 թվականին քաղաքական գործիչը դարձել է Գերմանիայի պաշտպանության առաջին կին նախարարը: Դրանից հետո Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը զբաղեցնում է նշված պաշտոնը:1tv.ge