
Այսօր՝ հուլիսի 17- ին, ժամը 17:20 – ին ժդանովական գյուղում տեղաց ուժեղ կարկուտ։ Սկզբնական շրջանում կարկուտը շատ խոշոր էր: Հինգ րոպե տեղացած կարկուտի հետևանքը զգալի է:
Հիմնականում վնասվեցին կարտոֆիլի ցանքատարածությունները և այգիների մշակաբույսերը: Նշենք, որ օրեր առաջ ժդանովականում կարտոֆիլի ցանքատարածություններին վնասեց եղյամը, իսկ այսօր կարկուտը: