
Հուլիսի 16-ին Վրաստանի առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» նախագծի ներկայացուցիչները տեղեկատվական
հանդիպում են ունեցել Նինոծմինդայում: Հանդիպումը տեղի է ունեցել «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, որին ներկա են գտնվել Նինոծմինդայի քաղաքապետը, հայկական դպրոցների տնօրենները, հայկական համայնքի ներկայացուցիչները և կենտրոնի ղեկավարությունը: