Քոբուլեթիում 60 տարեկան տղամարդու են ձերբակալել, ով որպես բժիշկ աշխատել է տեղի կլինիկաներից մեկում: Առկա տեղեկատվությամբ, բժիշկը թմրանյութեր ձեռք բերելու համար` քաղաքացիներին կեղծ դեղատոմսեր է տվել:
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով (թմրանյութեր ձեռք բերելու համար կեղծ դեղատոմսերի տրամադրում կամ այլ կեղծ փաստաթղթերի պատրաստում):aliq.ge